Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Դավաճանի հերթական ինքնախոստովանությունը

Դավաճանի հերթական ինքնախոստովանությունը
05.06.2025 | 16:28

Որպեսզի լայն մասսաներին պարզ լինի, թե ինչ տեսակի արարածի հետ գործ ունենք, պետք է լայնորեն տարածել նրա արտաբերածներից հետևյալը:

Հարցին՝ եթե նախապես իմանայիք,որ ձեր իշխանության գալու արդյունքը լինելու է այն ամենը, ինչ կատարվել է վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանի հետ, այնուամենայնիվ, կանեի՞ք ձեր «հեղափոխությունը»:

Պատուհասն առանց վարանելու ասել է՝ ԱՅՈ:

Հաշտ է Արցախը կործանելու հետ, հազարավոր զոհերի, փախստականների, օկուպացված տարածքների, ավերված բանակի հետ...

Եվ հնարավորության դեպքում հաճույքով կկրկներ:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ